ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ԳՅՈՒՄՐԻԻ ՍԵԼԵԿՑԻՈՆ ԿԱՅԱՆ
Հայաստանի Հանրապետություն,Շիրակի մարզ, գյուղ Ախուրյան «Գյումրիի սելեկցոն կայան» ՓԲԸ, Հեռախոս: +374 312 66237, Էլ.- հասցե: gsk09@rambler.ru

1

«Գյումրիի սելեկցոն կայան»

փակ բաժնետիրական ընկերության տնօրեն

Բաբկեն Ռուբիկի Կարախպանյան

 

Ռուբիկ Բաբկենի Կարախանյանը ծնվել  է 1950թ. մարտի 12-ին` Ախուրյանի  շրջանի Ղարիբջանյան  գյուղում: Գյուղատնտեսական գիտությունների  թեկնածու,անկուսակցական է: 1971թ. ավարտել  է Հացիկի  սովխոզ  տեխնիկումի պտղաբանջարաբուծական բաժինը: 1971-1973թթ. աշխատել  է  Լենինականի տեքստիլ  կոմբինատում,  որպես գյուղատնտեսության  բաժնի  վարիչ: 1973-1977թթ. աշխատել  է Երկրագործության գիտահետազոտական  ինստիտուտի Շիրակի տնտեսությունում`  որպես  խոտաբույսերի սերմնաբույծ  ագրոտեխնիկ: 1977-1986թթ.  սովորել  և   ավարտել  է Հայկական  գյուղատնտեսական  ինստիտուտը`  ստանալով  ագրոնոմի մասնագիտություն: 1977-1980թթ. աշխատել  է Երկրագործության  գիտահետազոտական  ինստիտուտի Հացիկի  սովխոզ  տեխնիկումում  որպես  սերմնաբուծության բաժնի  վարիչ,  ապա  նշանակվել գլխավոր  գյուղատնտես: 1980-1982թթ. աշխատել  է Մայիսյանի տնտեսությունում  որպես  գլխավոր գյուղատնտես և  տնօրենի  տեղակալ: 1982-1986թթ. ընտրվել  է Ղարիբջանյանի կոլտնտեսության  վարչության  նախագահ: 1986-1991թթ. նշանակվել  է  Մայիսյանի կաթնային  համալիրի  տնօրեն: 1991-1996թթ. ընտրվել  է Ախուրյանի շրջխորհրդի գործկոմի նախագահի  առաջին տեղակալ: 1996-1998թթ. աշխատել  է  Շիրակի  մարզպետարանի բնապահպանության  բաժնի  վարիչ: 1998-1999թթ.  աշխատել  է  Շիրակի  մարզպետարանի գյուղատնտեսության  և  բնապահպանության վարչության  պետ: 2000թ. հոկտեմբերի 17-ից  առ  այսօր  աշխատում  է   ՀՀ  գյուղատնտեսության  նախարարության <<Գյումրիի  սելեկցիոն  կայան >>  Փակ  Բաժնետիրական  Ընկերության  տնօրեն:

Ռուբիկ Բաբկենի Կարախանյանը ծնվել  է 1950թ. մարտի 12-ին` Ախուրյանի  շրջանի Ղարիբջանյան  գյուղում: Գյուղատնտեսական գիտությունների  թեկնածու,անկուսակցական է:
Պարգևատրվել  է ՖԱՄ-ի ոսկե  մեդալով  և գյուղատնտեսության  նախարարության  ոսկե  մեդալով՝  գյուղատնտեսական  նվաճումների  համար (2001 և 2006թվականներ): 2009թ.   հոկտեմբերի 16-ին   ՄԱԿ-ի   Պարենի  և գյուղատնտեսության կազմակերպության    կողմից  պարգևատրվել  է  արծաթե  մեդալով: Աշխատանքային  գործունեությանս  ընթացքում ստացել  է  բազում  դիպլոմներ  և  պատվոգրեր:

Գիտական   գործունեություն
Հեղինակ  է աշնանացան  ցորենի  Մակար սելեկցիոն  սորտի.
Համահեղինակ  մի քանի սելեկցիոն  սորտերի:
Հեղինակ  է  11 գիտական  հոդվածների:
Ամուսնացած  է, ունի  3 երեխա:
Բնակվում  է  Շիրակի  մարզի  Մայիսյան  համայնքում

Հայաստանի Հանրապետություն
Շիրակի մարզ, գյուղ Ախուրյան
«Գյումրիի սելեկցոն կայան» ՓԲԸ
Հեռախոս: +374 312 66237
Էլ.- հասցե: info@gyumribrst.am

Գյումրիի սելեկցիոն կայան © 2018 բոլոր իրավունքները պաշտպանված են

 
  • Գլխավոր էջ
  • Տնօրեն
  • Պատմական ակնարկ
  • Կանոնադրություն
  • Գնումների գործընթաց
  •  
  • Ագրոլաբորատորիա և գենետիկական բանկ
  • Սերմնաբուծություն և սերմարտադրություն
  • Նկարներ
  • Հետադարձ կապ
  •