ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ԳՅՈՒՄՐԻԻ ՍԵԼԵԿՑԻՈՆ ԿԱՅԱՆ
Հայաստանի Հանրապետություն,Շիրակի մարզ, գյուղ Ախուրյան «Գյումրիի սելեկցոն կայան» ՓԲԸ, Հեռախոս: +374 312 66237, Էլ.- հասցե: gsk09@rambler.ru

Պատմական ակնարկ
 

Գյուղատնտեսական մշակաբույսերի ուսումնասիրության, տեղական  սորտերի  և  պոպուլացիաների փորձարկման աշխատանքների  կազմակերպման նպատակով, ԽՍՀՄ Հայժողկոմատի որոշմամբ 1924թ. գարնանը Հայաստանում, նախալեռնային  գոտուն  բնորոշ պայմաններում, Շիրակի տափաստանում, Լենինականի քաղաքի հյուսիս-արևելյան հատվածում, ծովի մակերևույթից 15470.0մ  բարձրություն ունեցող  սևահողերի  վա կազմավորվում  է միութենական սորտցանցի հենակետը: Սերմփորձագետին  հանձնվում  է Ամերկոմի  և  կոմունալ  տնտեսություններից  առանձնացված 21,5 դեսյատին,  այսինքն 12  հա հողատարածություն: Երկու  տարվա  գործունեությունից  հետո, 1926 թվականին, Համամիութենական բուսաբուծության գ/հ ինստիտուտի միջնորդությամբ,  Հայաստանի հողժողկոմատը Լենինականի սերմփորձագետը վերակառուցում է  տեսակափորձադաշտի, դաշտերը  բաժանում են  հինգդաշտյա սերմափոխահողամասերի և կազմակերպվում է սերմաշրջանառության հետևյալ սխեման`

ա/ զբաղված ցել
բ/ աշնանացան/փորձնական ցանքեր/
գ/ գարնանացան /հավաք. գ-ներ/
դ/ արմատապտուղներ /շաքարի ճակնդեղ և այլն/
ե/ գարնանացան /հավաքածու գ.-ներ/

Լենինականի  տեսափորձադաշտում, չնայած համապատասխան մասնագետների պակասին, տնտեսական ու տեխնիկական պայմանների բացակայությանը բավականին լուրջ ու ծավալուն աշխատանք է կատարվում` տեղում տարածված ու ներմուծված տարբեր մշակաբույսերի ուսումնասիրման ուղղությամբ: 
1924-1926 թթ. ուսումնասիրություններ են կատարվել`

  • Վարսակի 17 տեսակի վրա` երեք կրկնողությամբ,
  • Ցորենի 19 տեսակի վրա` երեք կրկնողությամբ,
  • Գարու 20 տեսակի վրա` 2 կրկնողությամբ
  • Եգիպտացորենի 17 տեսակի վրա` 2 կրկնողությամբ,
  • Սուդանի խոտ 1 տեսակ` 4 տարբերակով
  • Շաքարի ճակնդեղ` 7 սորտ և  այլն:

 

Այդ  տարիներին փորձարկվել են  ներմուծված տարբեր մշակաբույսերի աշխարհագրական  հավաքածուի ավելի քան 200 սորտանմուշներ: 1926-1927թթ. աշխատանքների նպատակն է եղել ուսումնասիրել և Հայաստանի նախալեռնային գոտու համար ընտրել  գարնանացան և աշնանացան հացաբույսերի արդյունավետ սորտեր` 1929 թ. համամիութենական հողժողկոմատի և կիրառական բուսաբանության ու նոր մշակաբույսերի  գիտահետազոտական ինստիտուտի միջոցով: Լենինականի սորտափորձարկման  տեղամասի բազային  հատկացվում է լրացուցիչ քսան դեսյատին վարելահող և կազմակերպվում է հատիկաընդեղենային և կերային կուլտուրաների, ապա հետագայում նաև տեխնիկական և շարահերկային մշակաբույսերի  փորձարկումներ: 1929թ. հայժողկոմատի գծով փորձադաշտում կազմակերպվում է  մշակաբույսերի սերմերի աճեցման տնկարաններ, որը մի տարի հետո միացվում է նորաստեղծ  ճակնդեղագործական  սովխոզին: Ի դեպ նշեմ, որ  հանրապետությունում  շաքարի ճակնդեղի  փորձարկումներն ու ագրոտեխնիկական հարցերը կազմակերպվել են 1924 թվականից: Լենինականի փորձադաշտի պայմաններում, երեք տարվա  հետազոտական աշխատանքների արդյունքներով, առաջարկություն է մտցվել Հայաստանում զբաղվել  ճակնդեղագործությամբ, որի  արտադրական նշանակության առաջին ցանքերը 12 հա-ի վրա կատարվել են  1928թ-ին.` փորձադաշտին կից կազմակերպված ճակնդեղագործական սովխոզում: 1931թ-ի. գարնանը Լենինականի  սերմփորձակետի աշխատանքները բարելավելու նպատակով, կազմակերպվում է երեք բաժիններ և հողժողկոմատի հրամանով փորձադաշտը վերանվանվում է «Լենինականի փորձա-սելեկցիոն կայանի», որն իր մեջ ընդգրկում է երեք բաժիններ`

Հայաստանի Հանրապետություն
Շիրակի մարզ, գյուղ Ախուրյան
«Գյումրիի սելեկցոն կայան» ՓԲԸ
Հեռախոս: +374 312 66237
Էլ.- հասցե: info@gyumribrst.am

Գյումրիի սելեկցիոն կայան © 2018 բոլոր իրավունքները պաշտպանված են

 
  • Գլխավոր էջ
  • Տնօրեն
  • Պատմական ակնարկ
  • Կանոնադրություն
  • Գնումների գործընթաց
  •  
  • Ագրոլաբորատորիա և գենետիկական բանկ
  • Սերմնաբուծություն և սերմարտադրություն
  • Նկարներ
  • Հետադարձ կապ
  •