ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ԳՅՈՒՄՐԻԻ ՍԵԼԵԿՑԻՈՆ ԿԱՅԱՆ
Հայաստանի Հանրապետություն,Շիրակի մարզ, գյուղ Ախուրյան «Գյումրիի սելեկցոն կայան» ՓԲԸ, Հեռախոս: +374 312 66237, Էլ.- հասցե: gsk09@rambler.ru

Ագրոլաբորատորիա
Գյումրիի սելեկցիոն կայանում գործում է ագրոլաբորատորիա, որը մշտական համագործակցության մեջ է գտնվում կայանի գիտական և արտադրական բաժինների հետ: : Լաբորատորիայում  բոլոր   անալիզները կատարվում են միայն ըստ կայանի տարբեր բաժինների ներկայացված հայտերի: Ագրոլաբորատորիան  իրականացնում է հողի մեջ առկա բույսերի համար մատչելի սննդաէլեմենտների (նիտրատային ազոտ, բույսերի համար մատչելի  ֆոսֆոր, կալիում, PH) պարունակության մոնիտորինգ` հողային նմուշառումների և անալիզների միջոցով: Հողային անալիզների տվյալները հնարավորություն են ստեղծում կատարելագործել, մշակել ցանքաշրջանառության և պարարտացման արդյունավետ համակարգ, որը կնպաստի հողի բերրիության բարձրացմանը` յուրաքանչյուր հեկտարից առավելագույն որակական հատկանիշներով բարձր բերքի ստացում: Կատարվում են նաև գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքի համար անհրաժեշտ սերմերի պիտանելիության որոշման անալիզներ (1000 հատիկի կշիռ, խոնավություն, ծլունակություն, մաքրություն): Կատարվում են նաև  բազմամյա խոտաբույսերի` կորնգանի և առվույտի կանաչ մասսայի խոնավության, ազոտի, <հում> պրոտեինի պարունակության որոշման անալիզներ: Ագրոլաբորատորիան կատարում է   բույսերի և  սերմերի հատիկի որակական անալիզներ: Աշնանացան և գարնանացան ցորենների մեջ որոշվում է հացաթխման որակը, այսինքն սոսնձանյութի քանակական և որակական հատկանիշները: Գյումրիի սելեկցիոն կայանը մշտական համագործակցության մեջ է Ուկրաինայի, Խորվաթիայի,  ՌԴ-ի և  միջազգային կազմակերպություններ` ՍԻՄՄԻՏ-ի և ԻԿԱՐԴԱ-ի հետ, որոնք զբաղվում են գյուղատնտեսական մշակաբույսերի փորձարկումներով: Այս կազմակերպություններից ստանում ենք համաշխարհային հավաքածուի լավագույն սորտանմուշներ և մեզ մոտ փորձարկելով հանդերձ ներառում ենք սելեկցիոն աշխատանքներում` ընտրասերման նպատակով: Լաբորատոր անալիզների  արդյունքների հիման վրա է կատարվում այդ   սերմերի որակական հատկանիշների գնահատումը: Ագրոլաբորատորիայի անալիզների տվյալները օգտագործվում են նոր սորտերի ստեղծման, սորտային առանձնահատկությունների բարելավման, գիտահետազոտական աշխատանքներում , գիտական հոդվածներում և տարեկան հաշվետվություններում:  Ագրոլաբորատորիայի տարեկան միջին հաշվով  կատարում են թվով 1090 տարբեր տիպի լաբորատոր անալիզներ:
1
1
1
1
 
Գենետիկական բանկ
Գյումրիի սելեկցիոն կայանը համարվում է բույսերի սելեկցիայի մեջ ներգրավված  ամենամեծ կենտրոնը: 2012թ. սկսած կայանի  ագրոլաբորատորիայում հիմնվել և գործում է  ինստիտուցիոնալ մակարդակով սառնարանային տնտեսություն` սերմերի երկարաժամկետ պահպանման համար: Գործող սերմերի բանկը ըստ FAO WIEWS նկարագրիչների  համապատասխանում  է Գյումրիի սելեկցիոն կայան ՀՀ Գյուղատնտեսության  Նախարարություն   ARM 030 կոդին: Հավաքածուները պահվում են ICARDA- կողմից տրամադրված վակուումային  ալյումինե  փայլաթիթեղյա  փաթեթներում, որոնք նախատեսված են երկարաժամկետ պահպանության համար -18±3°C ջերմաստիճանային պայմաններում: Գյումրիի սելեկցիոն կայանում գործող սերմերի բանկը իրականացնում է սերմերի կենսունակության վերահսկում, բնութագրում, ռեգեներացիա, ինչպես նաև նյութերի բաշխում, և ունի բոլոր հնարավորությունները դրանք իրականացնելու համար: Վակուումային ալյումինե փայլաթիթեղյա  տուփերի մեջ երկարատև պահպանության են դրված շուրջ 77 հավաքածուներ:
 
1
1
1
1
 
Գենետիկական բանկում երկարատև պահպանության դրված սորտերի և սորտանմուշների համապատասխան կոդավորումները դիտելու համար սեղմեք այստեղ
 
 

Հայաստանի Հանրապետություն
Շիրակի մարզ, գյուղ Ախուրյան
«Գյումրիի սելեկցոն կայան» ՓԲԸ
Հեռախոս: +374 312 66237
Էլ.- հասցե: info@gyumribrst.am

Գյումրիի սելեկցիոն կայան © 2018 բոլոր իրավունքները պաշտպանված են

 
  • Գլխավոր էջ
  • Տնօրեն
  • Պատմական ակնարկ
  • Կանոնադրություն
  • Գնումների գործընթաց
  •  
  • Ագրոլաբորատորիա և գենետիկական բանկ
  • Սերմնաբուծություն և սերմարտադրություն
  • Նկարներ
  • Հետադարձ կապ
  •