ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ԳՅՈՒՄՐԻԻ ՍԵԼԵԿՑԻՈՆ ԿԱՅԱՆ
Հայաստանի Հանրապետություն,Շիրակի մարզ, գյուղ Ախուրյան «Գյումրիի սելեկցոն կայան» ՓԲԸ, Հեռախոս: +374 312 66237, Էլ.- հասցե: gsk09@rambler.ru

Սելեկցիա, սերմնաբուծություն եւ սերմարտադրություն
 
Սերմարտադրությունը արտադրական բաժնի հիմնական խնդիրն է, որը հանրապետության լեռնային և նախալեռնային գոտիներում` ջրովի և անջրդի տարածքներում, գործող գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ, ինչպես նաև ֆերմերային տնտեսություններին մշակության մեջ գտնվող հացահատիկային (աշնանացան, գարնանացան ցորեններ, գարնանացան գարի), հատիկաընդեղենային(ոսպ, լոբի, սիսեռ), բազմամյա խոտաբույսերի(կորնգան, առվույտ) շրջանացված սորտերի բարձր վերարտադրության  հիմնային սերմերի մատակարարումն  է` նպաստելով նշված մշակաբույսերի վերարտադրության կազմակերպման ռազմավարական ծրագրի իրականացմանը: Կայանի սերմարտադրությունը կազմակերպում է սելեկցիոն սերմնաբուծական բաժիններում ստացված, ինչպես նաև արտերկրից ինտրոդուկցված (ներկրված) նոր, լավագույն սորտերի փորձարկման և փորձարկումների արդյունքում շրջանացված սորտերի առաջնային սերմնաբուծության նախահիմնային սերմերի բազմացումը, որի արդյունքում ստանում են հիմնային, այսինքն` էլիտային սերմեր և այն վաճառում  համապատասխան  ֆերմերային և գյուղացիական կոոպերատիվ տնտեսություններին: Կայանը տարեկան արտադրում է 400-500 տոննա աշնանացան ցորեն և 300-400տոննա գարնանացան գարու բարձորակ`էլիտային սերմեր: Աշնանացան ցորեններից են` Բեզոստայա-1, Կրասնոդարի-99, Մակար, Նիրսա, Վասսա և նոր շրջանացվող սորտերի սերմեր, իսկ գարնանացան գարիներից էլ` Նուտանս -115 և Գյումրի:  Կայանը զբաղվում է նաև բանջարանոցային մշակաբույսերից`գազարի, կաղամբի, սեղանի ճակնդեղի, հատիկաընդեղենային մշակաբույսերից` ոսպ, լոբի, սիսեռի շրջանացված սորտերի պահպանմամբ և վերարտադրությամբ` ապահովելով դրանց հիմնային սերմերի արտադրությունը:
 
 
1
1
1
1
 

 

 

 

 

 

 

Հայաստանի Հանրապետություն
Շիրակի մարզ, գյուղ Ախուրյան
«Գյումրիի սելեկցոն կայան» ՓԲԸ
Հեռախոս: +374 312 66237
Էլ.- հասցե: gsk09@rambler.ru

Գյումրիի սելեկցիոն կայան © 2016 բոլոր իրավունքները պաշտպանված են

 
  • Գլխավոր էջ
  • Տնօրեն
  • Պատմական ակնարկ
  • Կանոնադրություն
  • Գնումների գործընթաց
  •  
  • Ագրոլաբորատորիա և գենետիկական բանկ
  • Սերմնաբուծություն և սերմարտադրություն
  • Նկարներ
  • Հետադարձ կապ
  •